Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակներում, որն անցկացվում է Ստրասբուրգում հունիսի 24-28-ը, ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հաղորդում է «Նովոստի Ազերբայջանը»՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրին:
Հանդիպումը կազմակերպվելու է ԵԽԽՎ ղեկավարության կողմից, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի համակարտութայան խաղաղ կարգավորման հեռանկարները:
Նստաշրջանի ընթացքում ակնկալվում են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ելույթները:










































