Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի ձեռքբերման մտքից։ Marca-ի փոխանցմամբ՝ ակումբի ներկայացուցիչներն այս մասին արդեն տեղեկացրել են դարպասապահի գործակալ Ժորժե Մենդեշին։
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անիմաստ է համարում 25-ամյա Դե Խեայի տեղափոխությունը, քանզի հույսեր է կապում Կեյլոր Նավասի հետ։
«Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմում պահել Դե Խեային։ վերջինս իր հերթին դեմ չէ խաղալ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ։









































