Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 600 մարդ, ավելի քան 40 հազարը համարվում է անհետ կորած՝ հաղորդում է BBC-ն:
Ուտարակխանդ նահանգի վարչապետ Վիջայ Բախտուգան հայտնել է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 1000-ը: Նա հերքել է մեղադրանքները, թե փրկարարական աշխատանքները վատ են համակարգվում:
Ականատեսների վկայությամբ՝ փրկարարների համար առաել մեծ դժվարություն են ներկայացնում եղանակային պայմանները ու տեղանքը:
Բանակային ստորաբաժանումները ջրածածկ տեղանքից մարդկանց դուրս են բերում ուղղաթիռներով:
Պաշտոնական տվյալներով՝ աղետի գոտւց դուրս է բերվել ավելի քան 33 հազար մարդ:










































