Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թևը՝ «Իզեդին ալ-Քասամի ջոկատներ» խմբավորումը, ստանձնել է Թել Ավիվում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իսրայելական հեռուստատեսությանը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Իզեդին ալ-Քասամի ջոկատների» ղեկավարությունը հայտարարել է, որ 21-ամյա Մուհամադ և Հալիդ Մահամրեները խմբավորման գրոհայիններից են:
«Մուհամադ և Հալիդ Մահամրեները չորեքշաբթի երեկոյան ահաբեկչություն են իրագործել, հարձակման արդյունքում 4 մարդ է զոհվել»,- նշել են ԶԼՄ-ներում:
Հիշեցնենք. նախօրեին Թել Ավիվում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել: Ոստիկանությունը ձերբակալել է երկու հարձակվածներին, որոնցից մեկը վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել:














































