Ուկրաինացի օդաչու, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է Դոնբասում ռազմական գործողության մասնակցի կարգավիճակից հրաժարվելու իր որոշման մասին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես այսօր՝ 08.07.2016-ին, հրաժարվել եմ հակաահաբեկչական գործողության մասնակցի կարգավիճակից, արտոնություններից, որոնք կից են դրան, և հողամասից»,- գրել է Սավչենկոն:









































