Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի քարտուղարություն՝ խնդրելով ստուգել սիրիական տարածքում Թուրքիայի կողմից ամրություններ կառուցելու մասին տեղեկատվությունը։
Այդ մասին ՄԱԿ ԱԽ-ի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը. «Կա տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիան սիրիական տարածքում՝ իր սահմանի մոտ, կառուցում է երկայնաձիգ երկաթբետոնե ամրություններ։ Քարտուղարությանը խնդրում ենք պարզել դա և այդ մասին զեկուցել Անվտանգության խորհրդին»։









































