Իտալիայի հավաքականի պաշտպան Ինյացիո Աբատեն լուրջ վնասվածք է ստացել Բրազիլիայի ընտրանու դեմ խաղի ժամանակ: Պաշտպանը չի կարող մասնակցել Կոնֆեդերացիների գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիպումներին: Նեյմարի կողմից կանոնների կոպիտ խախտման հետևանքով նա վայր է ընկել և վնասել ուսը:
«Աբատեի ինքնազգացողությունը փոքր-ինչ լավացել է: Սակայն նա չի կարող մասնակցել ազգային թիմի առաջիկա հանդիպումներին»,- նշել է Իտալիայի հավաքականի բժիշկ Էնրիկո Կաստելաչին:
Կասկածի տակ է նաև Ռիկարդո Մոնտոլիվոյի մասնակցությունը: Նրա ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի թեստերի արդյունքների հիման վրա:
Անդրեա Պիրլոն բաց է թողել Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպումը` ձկնամկանի վնասվածքի պատճառով: Հնարավոր է, որ ֆուտբոլիստն ի վիճակի լինի մասնակցելու Իսպանիայի ընտրանու դեմ հանդիպմանը, որը կկայանա առաջիկա հինգշաբթի:










































