Նյու Յորքի №224 պետական դպրոցն առաջին տարրական ուսումնական հաստատությունն է, որն ամբողջությամբ անցել է բուսական ճաշացանկի: Դպրոցը բացվել է 2008 թ. և մինչ այս այնտեղ շաբաթական երեք օր բուսական ճաշացանկի անցնելու փորձեր եղել են։
«Մենք սկսել էինք մշակել բուսական ճաշատեսակները սովորողների փոքրիկ խմբերի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչն է նրանց դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ»,- պատմել է դպրոցի տնօրեն Բոբ Գրոֆֆը: Բուսական ճաշատեսակները բավական դուր են եկել երեխաներին, և ղեկավարությունը որոշել է ավելացնել դրանց մատուցման օրերը՝ շաբաթական երեքից դարձնելով չորս օր: Ի վերջո, դպրոցն ամբողջությամբ անցել է բուսական ճաշացանկի:
Դպրոցի ղեկավարությունը հպարտանում է իր ձեռքբերումով և հույս ունի, որ իր օրինակին կհետևեն նաև այլ ուսումնական հաստատություններ:









































