Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն իր թիմի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել։ Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը։
Նոր պայմանագրի ժամկետը գործելու է մինչև 2021 թվականը։ Պայմանագրի կնքման մասին պաշտոնապես կհայտարարվի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից հետո։
Ֆրանսիացի 25-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2014 թվականից։ Իսպանիայի Լա Լիգայի 2015/16թթ մրցաշրջանում 38 խաղում խփել է 22 գոլ։






































