Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում կայացած Իտալիայի հավաքականի դեմ խաղից հետո Բրազիլիայի ընտրանու հարձակվող Ֆրեդը շնորհակալություն է հայտնել բոլորին:
Հիշեցնենք` բրազիլացիները 4:2 հաշվով առավելության հասան իտալացիների նկատմամբ, իսկ Ֆրեդը դուբլ հեղինակեց:
«Խաղի ժամանակ ազատ էի գործում: Պետք է շնորհակալություն հայտնեմ խաղընկերներիս, գլխավոր մարզիչ Սկոլարիին, ում աշխատանքի շնորհիվ ես լիովին պատրաստ էի հանդիպմանը: Ջանասիրաբար մարզվել եմ և միշտ զգացել, որ մարդիկ վստահում են ինձ: Հարձակվողի համար դա շատ կարևոր է: Շնորհակալ եմ բոլորին»,- ասել է Ֆրեդը:









































