ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ ցանկանում է հասնել Կորեական թերակղզում ՄԱԿ-ի հրամանատարության լուծարմանը, որը, նրա խոսքերով, «ԱՄՆ-ի կողմից օգտագործվում է միայն չարաշահումների համար» և «ոչ մի ընդհանուր բան չունի ՄԱԿ-ի հետ»:
Այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ Սին Սոն Հոն:
«ՄԱԿ-ի հրամանատարությունն ըստ էության ԱՄՆ-ի հրամանատարություն է»,- նշել է նա:










































