ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում են այդ բռնարարքը:
«Մենք հավատում ենք, որ արդար քննություն է տարվելու և մեղավորները կրելու են իրենց համապատասխան պատիժը,- լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը: – Մենք արդեն երկար տարիներ կամաց-կամաց ժողովրդավարության քարն էինք դնում, և հանկարծ բոլորիս համար անսպասելի քայլ է կատարվում, բոլորը շոկի մեջ են: Չի եղել որևէ պատգամավոր, որ չդատապարտի այդ արարքը»:
Հայկ Խանումյանի վերջին օրերի գործունեության վերաբերյալ Վ. Բաղրյանը նշեց, որ ցանկացած քաղաքացի, առավել ևս պատգամավորը պետք է գործի միայն օրենքի դաշտում, որովհետև օրենքն ամեն ինչից վեր է:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանին տեսնում է ՊԲ բանակի հրամանատարի պաշտոնում, Վարդգես Բաղրյանը նշեց. «Այսօր Պաշտպաության նախարարը շատ լավ կատարում է իր պարտականությունները, պատերազմի տարիներին էլ Սամվել Բաբայանն է կատարել, որպես ՊԲ հրամանատար: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այսօր ՊԲ-ն կարողանում է պաշտպանել երկրի սահմանները:
Նրա դիտարկմամբ՝ երկրին ծառայելու համար ստորագրահավաքներ պետք չեն, դա բոլորիս իրավունքն է և պարտականությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































