CaughtOffside-ի տեղեկացմամբ՝ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է թիմ հրավիրել «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին: «Զինագործներ»-ը պատրաստ են տաղանդավոր իտալացու տրանսֆերի դիմաց վճարել 30 մլն ֆունտ:
Նշենք, որ ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել է, որ չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը:
Հիշեցնենք, որ 2012/13թթ մրցաշրջանում Էլ Շարավին անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:








































