Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարգելի թիմի և Իսպանիայի ընտրանու հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատայի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը:
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է ֆուտբոլիստին դարձնել իր թիմի առանցքային խաղացողներից, չնայած՝ նախկինում լրատվամիջոցները հաղորդում էին, որ Մոուրինյոն ակնկալիքներ չունի Մատայից, ինչի արդյունքում ֆուտբոլիստի ծառայություններով սկսել էր հետաքրքրվել կատալոնական «Բարսելոնա»-ն:
Հավելենք, որ 25-ամյա խաղացողը, ով ԱՊԼ-ի 2012/13թթ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ, հայտվել է նաև Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում:










































