«Վիլյառեալ»-ի պաշտպան Էրիկ Բեյին մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը։ Sport.es-ի տեղեկություններով՝ իվուարցի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս բուժզննում կանցնի մանչեսթերյան ակումբում։
Պաշտպանի ծառայություններով մի շարք ակումբներ էին հետաքրքրվում, այդ թվում՝ «Բորուսիա Դորտմունդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Արսենալ»-ը։ Սակայն Ժոզե Մոուրինյոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելը որոշիչ նշանակություն է ունեցել ֆուտբոլիստի համար։
Բեյիի տրանսֆերի արժեքը կազմելու է 32 մլն եվրո։ Իսպանիայի Պրիմերայի նախորդ մրցաշրջանում նա 25 խաղ է անցկացրել։










































