Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ թիմի հիմնական դարպասապահի մասին որոշում կկայացնի ավելի ուշ:
Իսպանիայի ընտրանու դարպասապահի գիծը զբաղեցնելու համար մրցակցում են Իկեր Կասիլյասն ու Դավիդ Դե Խեան:
«Կասիլյաս թե Դե Խեա՞: Ավելի ուշ որոշում կընդունեմ: Պարտավոր չեմ հենց հիմա որոշում կայացնել: Հնարավոր է, Դավիդը հիմնական կազմում խաղադաշտ դուրս գա թիմի առաջիկա ընկերական հանդիպմանը, քանի որ Կասիլյասը մասնակցել է է նախորդ խաղին: Ահա ամենն, ինչ առայժմ կարող եմ ասել»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:








































