Բրիտանացի դիզայներ Շոն Մայլզը բջջային O2 օպերատորի հետ ներկայացրել է ձեռնոց, որը միաժամանակ բջջային հեռախոսի «սարք» է, գրում է Pocket-lint-ը:
Ձեռնոցի բթամատի մեջ ներդրված է բարձրախոս, իսկ ճկույթում՝ միկրոֆոն:
Bluetooth-ի միջոցով ձեռնոցը միացնելով սմարթֆոնին ու համապատասխան ձևով ծալելով մատները՝ օգտատերը կարող է հանգիստ զրուցել:
Էլեկտրոնային մասերը, որոնք տեղադրված են ձեռնոցում, Մայլզը վերցրել է շարքից դուրս եկած բջջայիններից, իսկ ձեռնոցները՝ Miu Miu-ի ու Pineider-ի հին հավաքածուներից:
Ձեռնոց-սարքավորումը դարձել է Talk to the Hand նախագծի մաս, որի խնդիրը հին հեռախոսների ոչնչացման վրա ուշադրություն սևեռելն է:
O2-ի տվյալներով՝ միայն Բրիտանիայում հաշվվում է 70 մլն չօգտագործվող հեռախոս, ու ամեն տարի դրանց թիվը ավելանում է 30 մլն-ով:










































