«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավին հերթական անգամ քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի պատճառով:
«Կասիլյասն արժանի չէր այն խոսքերին, որ նրա մասին ասում էր Մոուրինյոն: Այն, որ Իկերը չէր հայտավորվում մեկնարկային կազմում, խնդիր չէր: Բայց խոսքերը…
Օրինակ, Մոուրինյոն ասում էր, թե ափսոսում է, որ հնարավորություն չի ունեցել ավելի վաղ աշխատել Լոպեսի հետ և հիմնվել նրա վրա: Հավանաբար, նա մոռացել է, թե ով էր պաշտպանում «Ռեալ»-ի դարպասը, երբ թիմը չեմպիոն դարձավ:









































