ԵՄ պետությունների ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները 18 ժամ տևած բանակցություններից հետո Լյուքսեմբուրգում չկարողացան պայմանավորվել բանկերի վերակառուցման և սնանկացման մեկ միասնական համակարգ ստեղծելու մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Նիստն ընդհատված է: Բանակցությունները կվերսկսվեն չորեքշաբթի օրը»,- ասել է այնտեղ գտնվող աղբյուրը:
Ըստ տեղեկությունների՝ նախարարները հատկապես չեն կարողացել համաձայնության գալ բանկերի վերակազմավորման ժամանակ ներդրողների օգտագործման մակարդակի կամ բանկի՝ իր սեփական միջոցների չեզոքացման հարցում՝ մինչև այն ներդրումներ կստանա կայունացման հիմնադրամներից: Նախապես ենթադրվում էր, որ բանկերը պետք է սեփական միջոցներով իրենց վերակառուցման համար կատարեն ծախսերի 8 տոկոսը:









































