Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը «Եվրո-2016»-ից առաջ քննադատական խոսքեր է հնչեցրել թիմի հասցեին։
«Պաշտպանությունում խնդիրներն Անգլիայի հավաքականի համար ավանդական են դարձել խոշոր մրցաշարերում։ Հիշեք աշխարհի առաջնությունը, երբ Քեյհիլը հսկողությունից բաց թողեց Բալոտելիին։ Խնդրահարույց է հատկապես պաշտպանության կենտրոնը։
Հաջող ելույթն այն է, որ հասնում ես եզրափակիչ ու հաղթում այնտեղ։ Թույլ պաշտպանության պատճառով Անգլիայի հավաքականը չի հաղթի «Եվրո-2016»-ում»,- Շիրերի խոսքերը մեջբերում է Mirror-ը։
Ալան Շիրերն Անգլիայի հավաքականում հանդես է եկել 1992-2000թթ։ Ազգային թիմում անցկացրած 63 խաղում նա 30 գոլ է խփել։








































