ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է հանրապետական Ջեյմս Քոմին ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում նշանակելու որոշման մասին: Նա փոխարինելու է 2001-ից այդ պաշտոնում գտնվող Ռոբերտ Մյուլլերին:
Ներկայացնելով նոր տնօրենին՝ Օբաման հույս է հայտնել, որ նա երկրում կապահովի արդարության աջակցությունը և օրենքի գերակայությունը շատ երկար ժամանակով:
Քոմին մինչ վերջերս իրավաբան էր աշխատում մասնավոր սեկտորում: Նախկինում նա դաշնային դատախազ է եղել, իսկ 2003-2005 թթ. Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության շրջանում եղել է արդարադատության փոխնախարար։









































