Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում։
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պոգբային ընտրել է որպես գլխավոր տրանսֆերային նպատակ։
Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 100 մլն եվրո։ Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն։
23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 49 խաղ, խփել 10 գոլ ու կատարել 16 գոլային փոխանցում։ Պոգբայի՝ «Յուվենտուս»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ․։







































