«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հուսով է, որ հարձակվող Էդիսոն Կավանին կշարունակի ելույթներն իր ներկայիս թիմում:
«Բոլորը խոսում են Կավանիի մասին, քանի որ նա շատ հզոր և կարևոր ֆուտբոլիստ է: Այժմ նա երջանիկ է ակումբում, և ես հուսով եմ, որ Էդիսոնը չի հեռանա»,- ասել է Բենիտեսը:
Հիշեցնենք` Կավանիի ծառայությություններով հետաքրքրված են «Չելսի»-ն և «Ռեալ»-ը:








































