Սպիտակ շրջանակներով Polaroid-ի լուսանկարները կրկին վերադառնում են մեր կյանք՝ այն ավելի իրական դարձնելով:
Polaroid ընկերությունը չէր դիմացել թվային լուսանկարների մրցակցությանը և 2008 թ.լիովին դադարեցրել էր իր արտադրությունը։ Սակայն ապրանքանիշի երկրպագուները չեն համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ֆոտոխցիկները պիտանի չեն։
Ավստրիացի գործարար Ֆլորիան Քեփսը, ով զբաղվել է Polaroid աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով, հիմնել է The Impossible Project ընկերությունը:









































