ESPN-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն դուրս է գալիս Կավանիի տրանսֆերի համար մղվող պայքարից:
Այժմ «քաղաքայիններ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է «Մալագա»-ի երիտասարդ հարձակվող Իսկոն, ում ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ»-ը, ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն:
«Նապոլի»-ն ցանկանում է 53 մլն ֆունտ ստանալ Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Մանչեսթեր Սիթի»-ի կարծիքով` տրանսֆերը չափազանց բարձր է գնահատված:









































