Skype տեսակապը 5 տարի առաջ սկսել է Project Chess անվանումով գաղտնի ծրագիրը, որն օգնել է ԱՄՆ կառավարությանը օգտատերերին լրտեսելու հարցում: The New York Times-ի տվյալներով՝ ընկերությունը գաղտնալսումներով է զբաղվել նույնիսկ մինչև 2011-ին Microsoft-ի կողմից գնվելը: Այդ ժամանակ Skype-ն ունեցել է ընդամենը 12 աշխատող:
Նոր արտահոսքը չի հակասում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած PRISM գաղտնի ծրագրի մասին տեղեկությանը: Հունիսի սկզբին նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետևում է էլեկտրոնային նամակագրությանը: Skype-ը նույնպես այդ ցուցակում էր: Թերթի տեղեկություններով՝ այն միացել է PRISM-ին Microsoft-ի կողմից գնվելուց մի քանի ամիս առաջ:









































