Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստորագրել է հատուկ հրովարտակ՝ Motu proprio է, որը խստացնում է այն եպիսկոպոսների պաշտոնից հեռացման նորմերը, ովքեր անփութություն են ցուցաբերել հոգևորականների մեջ տեղ գտած մանկապղծության դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես շաբաթ օրը հայտնել է Վատիկանի ռադիոն, Պապը իր հրովարտակով՝ «որպես սիրող մայր», ուժեղացնում է եկեղեցու պարտականությունները՝ ուղղված երեխաների պաշտպանությանը:
Այդ կապակցությամբ Il Messaggero պարբերականը նշում է, որ Ֆրանցիսկոսի կողմից ստորագրված Motu proprio-ն արմատապես չի փոխում Կանոնական իրավունքի 193 օրենքը, որն արդեն նախատեսում է եպիսկոպոսների աշխատանքից հեռացման հնարավորություն, սակայն այդ ընթացակարգը դարձնում է պարզ և արագ:









































