Նոր Զելանդիայում ուժեղ ձնաբուքը դարձել է ավիահաղորդակցության խափանման պատճառ, հաղորդում է Interfax-ը:
Air New Zeland ազգային ավիաընկերությունը հաղորդել է երկրի մայրաքաղաք Վելինգթոնում բոլոր չվերթների հետաձգման մասին:
Բացի այդ, ուժեղ քամու պատճառով, որի արագությունը մայրաքաղաքում հասնում է 130 կմ/ժ-ի, չի գործում ավտոբուսային և երկաթուղային հաղորդակցությունը:
Ուժեղ քամու հետևանքով ջարդվել են ծառեր, կտրվել են էլեկտրափոխանցման լարեր: Վելինգթոնում ավելի քան 28 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:










































