Գերմանիայի իրավապահ մարմինները 499 մարդու դասում են պոտենցիալ վտանգավոր իսլամիստների շարքը, որոնք ցանկացած պահի կարող են ահաբեկչություն իրականացնել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Յոհանես Դիմրոտը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ դեռևս վաղ է որևէ եզրակացություն անել անվտանգության հետ կապված իրավիճակի փոփոխության վերաբերյալ՝ հինգշաբթի երեք սիրիացիների ձերբակալման լույսի ներքո, ովքեր ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Դյուսելդորֆում։ «Սպառնալիքն անփոփոխ բարձր է։ Գերմանիան գտնվում է միջազգային ահաբեկիչների նշանառության տակ»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը։