Իսպանիայի ազգային հավաքականը ռեկորդ է սահմանել` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում հեղինակած գոլերի քանակով:
Մրցաշարի երկրորդ տուրի խմբային փուլում իսպանացիները 10:0 հաշվով առավելության հասան Թահիթիի ընտրանու նկատմամբ: Դա արդյունավետության ռեկորդ է մրցաշարի պատմության մեջ:
Հարձակվող Ֆերնանդո Տորեսը նշված հանդիպմանը չորս գոլ է հեղինակել: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով իր ակտիվում հեթ-տրիկ և պոկեր է գրանցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում:







































