Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կողմերը իրենք պետք է պայմանավորվեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ:
Այդ մասին հայտնել է լրատվամիջոցի մոսկովյան թղթակիցը. «Ինչպես դուք գիտեք, մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:
Հանդիպման տեղի ու ժամանակի մասին կողմերը պետք է պայմանավորվեն հենց իրենք: Միայն դրանից հետո տեղեկատվություն կներկայացվի հանդիպման տեղի, ժամկետի մասին, թե ինչ հարցեր կքննարկվեն նրանում»:







































