Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Իմ սերունդը և մեզանից ավագները ծնվել, մեծացել, կայացել են մի հասարակարգում, մի իրավիճակում, երբ իշխող միակ կուսակցության հռչակած ծրագրերը ջախջախվել էին վաղուց, բայց քաջություն չկար դա խոստովանելու, և ձևացվում էր, թե ամենը գնում է Լենինի նախանշած ուղով: Ու սուտը հասցվել էր պետական մակարդակի ու գերկատարելագործվել…
Ցավոք, բայց և ինչպես որ սպասելի էր, այդ սուտ խոսալը, չեղած «իրականությունը» պետական լրատվամիջոցներով վարդագույն ներկայացնելը, պետական այրերի ելույթները այդ չեղած «իրականության» չեղած հաջողությունների վրա կառուցելը մնաց որպես ժառանգություն:
Այն մեծ պետությունը այդ ստի արդյունքում ի վերջո կործանվեց:
Մեր այս փոքր պետությունը երկար չի դիմանա, եթե իշխանությունները շարունակեն սուտը և չտեսնեն իրականությունը…»:










































