«Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն, ով տրանսֆերային առաջարկներ է ստացել Մադրիդի «Ռեալ»-ից և «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, հայտնել է, որ չի պատրաստվում շտապել ապագա ակումբի ընտրության հարցում:
21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը շուրջ 30 մլն եվրո է գնահատվում:
«Ես չեմ շտապում որոշում կայացնելու գործում: Մենք այնքան ժամանակ կծախսենք այդ նպատակով, որքան անհրաժեշտ լինի»,- Football Espana-ն մեջբերում է Իսկոյի խոսքը:






































