Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի կատարած աշխատանքը։
«Զիդանը «Ռեալ»-ի հաջողության բանալին է։ Նա փոխել է «Ռեալ»-ի նորագույն պատմությունը։ Նա խորհրդանշում է մեր ակումբի արժեքները՝ հարգանքը, համեստությունն ու տաղանդը։
Երբ հունվարին խոսեցի Զիդանի հետ, նա ասաց, որ պատրաստ է գլխավորել ակումբը, քանի որ լավ գիտի թե՛ ակումբը, թե՛ ֆուտբոլիստներին։
Նա ասաց․ «Մի անհանգստացեք, նախագահ, մենք կնվաճենք ինչ-որ տիտղոս։ Ես վստահ եմ»։








































