Մյունխենի «Բավարիա»-ի հենակետային կիսապաշտպան Սեբաստիան Ռոդեն մոտ է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությանը: Այդ մասին հայտնում է Bild-ը:
«Բորուսիա»-ն շուրջ 12 մլն եվրո կվճարի 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց: Նշվում էր, որ Ռոդեն կարող է ներառվել Մատս Հյումելսի տրանսֆերային գործարքում, սակայն մյունխենցիները գնել են պաշտպանի տրանսֆերն առանց ֆուտբոլիստների փոխանակման:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոդեն մեկ գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 17 հանդիպումներում:









































