Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը դեռ որոշում չի կայացրել, թե արդյոք պատժամիջոցներ կսահմանի՞ Ռուսաստանի դեմ, թե՞ ոչ՝ կապված Իրանին S-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ իրանական բաժնի մամուլի հետ կապերի ներկայացուցիչ Սեմ Ուերբերգը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը կշարունակի մանրակրկիտ հետևել այն հաղորդումներին, որոնք կառնչվեն Ռուսաստանի կողմից Իրանին S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարմանը:
«Մենք դեռ եզրակացություն չենք պատրաստել այն մասին, որ եթե ու երբ իրականացվի այդ մատակարարումը, ապա արդյոք այն կհանգեցնի՞ որևէ գործողության ԱՄՆ-ի լիազորությունների շրջանակներում, թե՞ ոչ»,- նշել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դեմ է Իրանին S-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելուն:









































