Սիրիայի տարածքում վեց պատմական հուշարձաններ ներառվել են Համաշխարհային ժառանգության այն օբյեկտների ցուցակում, որոնց սպառնում է ոչնչացում: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարությունը:
Ցուցակում ներառվել են Հալեպ, Դամասկոս, Բոսրա քաղաքների պատմական վայրերը, Պալմիրայի հնագիտական հուշարձանները, ինչպես նաև Կրակ դե Շևալյե ամրոցը և Սալահ Ալ-Դինի ցիտադելը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Սիրիայի հակամարտող կողմերին նախկինում բազմիցս կոչ են արել զերծ մնալ երկրի պատմական վայրերի մոտ մարտական գործողություններից:









































