Թբիլիսիի «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գեորգի Կանաշվիլիի կարծիքով, չնայած Հայաստանն ու Վրաստանը տարբեր ճանապարհներ են ընտրել, միմյանց նկատմամբ հետաքրքրությունը չեն կորցրել: Ոչ վաղ անցյալում Հայաստանը Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ պատրաստվում էր ստորագրել ԵՄ հետ Եվրաասոցացման պայմանագիր, սակայն վերջին պահին հետ կանգնեց և դարձավ ԵՏՄ անդամ: Մինչդեռ Վրաստանը, չնայած Մոսկվայի ճնշումներին, Վիլնյուսում ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը և շուտով ԵՄ հետ կունենան ազատ վիզային ռեճիմ:
Ապրիլյան պատերազմական օրերին Վրաստանը չեզոք քաղաքականություն վարեց, պաշտոնական հայտարարություններն էլ հեռու էին հայամետ լինելուց: Գեորգի Կանաշվիլին նշում է. «Վրաստանը պատերազմի դեպքում ո՛չ Հայաստանին կաջակցի, ոչ էլ Ադրբեջանին»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































