Չինաստանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ցանկանում է վերադառնալ միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններին, որոնցից դուրս էր եկել չորս տարի առաջ:
Այդ հայտարարությունը տարածել է Չինաստանի ԱԳՆ-ն՝ Պեկինում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպման ժամանակ:
Սակայն արդեն մի քանի ժամ անց Փխենյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ միջուկային զենքն անվանել է «հզոր թանկարժեք սուր»:
Չինաստանն արդեն մի քանի տարի է՝ փորձում է համոզել Հյուսիսային Կորեային միջուկային զենքի հարցի վերաբերյալ նստել բանակցությունների սեղանի շուրջ:









































