Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը պայմանագիր կստորագրի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ:
Տեղեկությունների համաձայն` «Արսենալ»-ի ղեկավարներն արդեն համաձայնության են եկել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Անգլիական ակումբը 26 մլն եվրո կվճարի Իգուաինի տրանսֆերի դիմաց:
Եթե «Արսենալ»-ին հաջողվի ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, այն կլինի ամենաթանկարժեք տրանսֆերային գործարքն ակումբի պատմության մեջ: Հիշեցնենք` Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենթուս»-ը:






































