Լոնդոնի «Տոտենհեմ»-ը համաձայնության է եկել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ այն հարցում, որ թիմը Պրեմյեր լիգայի ու գավաթային բոլոր տնային խաղերը 2017/18 մրցաշրջանում անցկացնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Անգլիական թիմը նախատեսում է Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշրջանի տնային խաղերը ևս անցկացնել «Ուեմբլի»-ում:
Նշենք, որ «Տոտենհեմ»-ը նոր մարզադաշտ է կառուցում, որն ընդունելու է 61 հազար հանդիսական:








































