Վերջերս բազմաթիվ լուրեր են շրջանառվում` «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատայի վերաբերյալ: Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը լքելու է լոնդոնյան ակումբը:
«Ոչ մի նորություն չկա: Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ժամանակ բազմաթիվ լուրեր են շրջանառվում: Սակայն ես ուշադրություն չեմ դարձնում:
Գերադասում եմ չմտահոգվել և չծանրաբեռնել ինձ շրջանառվող լուրերով»,- ասել է Մատան: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` «Չելսի»-ի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն:









































