ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է, կարող էր գլխավորել «արքայական ակումբ»-ը դեռևս 2006 թվականին:
Իտալացի մասնագետն իսպանական գրանդի հետ նախնական պայմանագիր էր կնքել` 2 տարի ժամկետով: Անչելոտիի աշխատավարձը կազմելու էր 3.5 մլն եվրո, իսկ եթե «Ռեալ»-ը որոշեր վաղաժամկետ լուծարել պայմանագիրը, ստիպված էր լինելու 1.5 մլն եվրո վճարել:
Մասնագետի տեղափոխությանը խանգարել է «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին: Հիշեցնենք` ավելի ուշ Անչելոտին «Միլան»-ի հետ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դարձավ:





































