Այսօր` մայիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 06 OL 636 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արալեզ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ընկուզենուն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, նույն գյուղի բնակիչներ, 18-ամյա Հովհաննես Ալավերդյանը, 19-ամյա Յուրիկ Պետրոսյանը, 17-ամյա Արթուր Գաբրիելյանը և 18-ամյա Գոռ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:
Վիրավորներից Հ. Ալավերդյանը և Գ. Հակոբյանը հիվանդանոցում մահացել են: © shamshyan.com
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































