Լոս-Անջելես քաղաքի «Նանսեն-Ֆիլդ» մարզադաշում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է 2 մարզում՝ հայտնում է ՀՖՖ-ն:
Առավոտյան նախավարժանքից հետո ֆուտբոլիստները կատարել են գնդակով վարժություններ, այնուհետեև հետևել հարվածներ դարպասին, մշակվել են ստանդարտ իրավիճակներում խաղարկումների և դարպասին ուղիղ հարվածների տարբերակներ։
Երեկոյան մարզումը կրել է ավելի ինտենսիվ բնույթ։ Տակտիկական որոշ մտահղացումների վրա աշխատելուց հետո մարզիչները մեծ ուշադրություն են դարձրել նաև առանձին օղակների միջև համագործակցությանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կմրցի համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։







































