Քեմբրիջում գտնվող Լեյս մասնավոր դպրոցի տնօրենը չի բացառում, որ երեխաների սեռական դաստիարակության դասերն անցկացնելու համար հրավիրի պոռնոաստղի: Մարկ Սլեյթերը վստահ է, որ նման պրոֆեսիոնալից աշակերտները շատ բան կարող են սովորել:
Սակայն դպրոցի ղեկավարը նաև ենթադրում է, որ պոռնոգրաֆիան կարող է բացասաբար ազդել դեռահասների վրա: Ահա թե ինչու, լավ կլինի, որ երեխաները դրա բոլոր «նրբություններին» ծանոթանան դպրոցում՝ «մասնագետի» օգնությամբ և ոչ թե` որտեղ պատահի:
Առաջիկայում Մարկ Սլեյթերը պատրաստվում է այդ թեման քննարկել մանկավարժական խորհրդում:









































