Հայտնի է, որ շաբաթ օրը Քիմ Քարդաշյանը ծննդաբերության ժամկետից մեկ ամիս շուտ աղջիկ է լույս աշխարհ բերել: Նա ծննդաբերել է Cedars-Sinai Medical Center հիվանդանոցում: Քիմի ծննդաբերությանը ներկա են գտնվել նրա մայրը՝ Քրիս Ջենները, և երեխայի հայրը՝ Քանյե Ուեսթը:
Նախապես Քիմը մտադրվել էր դիմել կեսարյան հատման, որը նախատեսված էր հուլիսի 11-ին: Սակայն տարած վարակից հետո բժիշկները ռեալիթի շոուի աստղին որոշել են ուղարկել ծննդատուն՝ բարդություններից խուսափելու համար:
Ե՛վ մայրը, և՛ երեխան առողջ են, սակայն, քանի որ փոքրիկը մեկ ամիս շուտ է ծնվել, նրան ինկուբատորի մեջ են դրել:









































