Հայաստանի չեմպիոնը` Գյումրիի «Շիրակ»-ն ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամո»-ի հետ:
Հանդիպումը կայացավ Թբիլիսիում: Այն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Շիրակ»-ի հարձակվող Ֆոֆանա Բեկոն, իսկ 64-րդ րոպեին Գեորգի Պապավան հավասարեցրեց այն:
Հիշեցնենք`թիմերը մասնակցելու են Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլին:









































