Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին հացադուլ է հայտարարել:
Նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլիի խոսքերով՝ հացադուլն ունի 2 պատճառ:
«Առաջին պատճառն այն է, որ Մերաբիշվիլին ապարդյուն խնդրում է իրեն հեռուստացույց տրամադրել, ինչի իրավունքը նրան սահմանված է օրենքով: Երկրորդ պատճառն այն է, որ Մերաբիշվիլին դիմել է բանտի ադմինիստրացիային՝ իր ընտանիքի անդամների անունով լիազորագիր կազմելու համար, որպեսզի նրանք կարողանան օգտվել իր աշխատավարձի քարտից: Նրան այս անգամ էլ չեն պատասխանել»,- ասել է Չիվիաշվիլին՝ հավելելով, որ հացադուլը սկսվել է առավոտից:









































