Ամերիկյան Bleacher Report պորտալը կազմել է աշխարհի լավագույն մարզիչների տասնյակը: Այն գլխավորել է Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, որն ակումբի հետ 2012/13թթ մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների Լիգայի և Գերմանիայի գավաթները, դարձավ Գերմանիայի չեմպիոն:
Առաջին եռյակում տեղ են զբաղեցրել նաև Ժոզե Մոուրինյոն («Չելսի») և Վիսենտե դել Բոսկեն (Իսպանիայի հավաքական): Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Յուպ Հայնկես – Ավարտել է մարզչական կարիերան
2. Ժոզե Մոուրինյո – «Չելսի»
3. Վիսենտե Դել Բոսկե – Իսպանիայի հավաքական
4. Պեպ Գվարդիոլա – «Բավարիա»
5. Օտմար Հիցվելդ – Շվեյցարիայի հավաքական
6. Լուի վան Գալ – Հոլանդիայի հավաքական
7. Մարչելո Լիպի – «Գուանչժու»
8. Ռաֆայել Բենիտես – «Նապոլի»
9. Կարլո Անչելոտի – ՊՍԺ
10. Արսեն Վենգեր – «Արսենալ»










































